Տոկաև. Ադրբեջանը Ղազախստանի համար եղբայրական պետություն է
  Տոկաև.  Ադրբեջանը Ղազախստանի համար եղբայրական պետություն է
11:08     11 04 2023    
Ադրբեջանը Ղազախստանի համար եղբայրական պետություն է, շատ մոտ պետություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևն ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ կազմով հանդիպմանը։

«Մեր կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համապարփակ համագործակցություն զարգացնելու և, իհարկե, քաղաքական դաշտում փոխգործակցության համար՝ լինի դա երկկողմ ձևաչափ, թե միջազգային կազմակերպություններ։ Շատ բան է արվել»,- նշել է Ղազախստանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս