Տոկաև. Ղազախստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին
  Տոկաև.  Ղազախստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին
17:34     10 04 2023    
Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով, Ղազախստանն ու Ադրբեջանը արդյունավետ համագործակցում են տարբեր բազմակողմ կառույցների շրջանակներում, համանման դիրքորոշումներ ունեն բազմաթիվ արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերում:

«Այս առումով ուզում եմ նշել, որ Ղազախստանն ավանդաբար հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դիվանագիտական կարգավորման օգտին, ինչպես նաև ողջունում է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման ջանքերը»,- ասել է Տոկաևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս