Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Իրանական կողմի պնդման առնչությամբ, որ Ադրբեջանի ձեռնարկած միջոցը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունները չեն համապատասխանում բարիդրացիական հարաբերություններին և ի պատասխան մեր ձեռնարկած քայլերին՝ գտնվում են Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում։
Իսլամական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակներով, միջամտությունը հարևանների ներքին գործերին և չի ենթադրում աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի տարածքների ռազմական օկուպացմանը։ Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները միշտ կառուցել է փոխադարձության սկզբունքով և երբեք շահագրգռված չի եղել խզել այդ հարաբերությունները։ Ադրբեջանը միշտ համարժեք միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան սադրիչ քայլերի»,- ասել է Ա.Հաջիզադեն։