Ջեյհուն Բայրամով. Հենց Հայաստանն էր, որ խոչընդոտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ղարաբաղ ուղարկելուն
  Ջեյհուն Բայրամով.  Հենց Հայաստանն էր, որ խոչընդոտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ղարաբաղ ուղարկելուն
12:56     07 04 2023    
Վերջին 30 տարիների ընթացքում հենց Հայաստանն է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտական առաքելության Ղարաբաղի տարածք ուղարկելուն։

Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` ԹՈՒՐՔՍՈՅ-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողությանը իր տեսաուղերձում, որը կազմակերպվել էր նախագահին առընթեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով Ադրբեջանի ազգային հանձնաժողովի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TURKSOY), ADA համալսարանի և ADA համալսարանի զարգացման և դիվանագիտության ինստիտուտի կողմից, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նախարարի խոսքով, Հայաստանը մշտապես մերժել է այդ առաջարկները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս