Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։
«Վերջին 30 տարիների ընթացքում Մալայզիայի և Ադրբեջանի միջև առկա են սերտ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի վրա։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր պետությունների միջև համագործակցությունը կընդլայնվի առաջիկա տարիներին և կընդգրկի երկկողմ հարաբերությունների նոր ոլորտներ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բարեկեցություն, ինչպես նաև հարատև խաղաղություն, առաջընթաց և բարօրություն մեր ժողովուրդներին»,- ասված է նամակում։