Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Մալայզիայի միջև բարեկամական հարաբերություններին։ Մեզ գոհացնում է միջպետական կապերի զարգացման դինամիկան և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մեր համագործակցության ընդլայնումը՝ վերջին երեսուն տարիների ընթացքում։ Ցանկանում եմ ընդգծել մեր երկրների արդյունավետ համագործակցությունը՝ միջազգային կառույցների, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման շրջանակներում։
Այսօր լավ հնարավորություններ կան մեր երկրների միջև կապերի հետագա զարգացման համար։ Հավատում եմ, որ, օգտագործելով առկա հնարավորությունները, համատեղ ջանքերով կշարունակենք խորացնել մեր բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով»,- ասված է նամակում։