Ադրբեջանական բանակում ամփոփվել են եռամսյակի արդյունքները
 Ադրբեջանական բանակում ամփոփվել են եռամսյակի արդյունքները
16:42     03 04 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի զորամասերում 2023 ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված նիստ է անցկացվել։

ՊՆ մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ նիստում լսվել են զեկույցներ՝ առաջին եռամսյակում մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների և ստորաբաժանումների մարտական գործողությունների կազմակերպման, կատարված խնդիրների, վիճակի մասին։ Վերլուծվել են մարտական պատրաստության վիճակը, նյութատեխնիկական ապահովումը, զինվորական կարգապահությունը և զինվորական ծառայությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակին տված գնահատականին, ինչպես նաև ուշադրությանն ու հոգատարությանը, որ նա ցուցաբերում է զինծառայողների նկատմամբ։

Նիստի մասնակիցները տեղեկացվել են Գերագույն հրամանատարի կողմից ՝ ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ծառայողական և մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հանձնարարականների մասին։

Վերջում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս