Հայտնի են դարձել Ֆազիլ Մուստաֆայի դեմ ահաբեկչական ակտի կազմակերպչի և կատարողների անունները
 Հայտնի են դարձել Ֆազիլ Մուստաֆայի դեմ ահաբեկչական ակտի կազմակերպչի և կատարողների անունները
16:26     03 04 2023    
Հայտնի են դարձել՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի կազմակերպչի և կատարողների անունները։

Zinvor.info-յին հասած տեղեկությունների համաձայն՝ զինված հարձակման կազմակերպիչը Ազեր Սարիջանովն է։

Նա ծնվել է 1976 թվականին Սալյանի շրջանում։ 1993-2002 թվականներին ապրել և սովորել է Իրանի Կում քաղաքում, ուսման ընթացքում հավաքագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից։ Ադրբեջան վերադառնալուց հետո, Սարիջանովը, իրանական հատուկ ծառայությունների ֆինանսական աջակցությամբ, բարեգործության քողի տակ բիզնես գործունեություն է ծավալել երկրում։ Հետագա տարիներին նա բազմիցս այցելել է Իրան։ Հատուկ ծառայություններից ստացված պատվերի հիման վրա նա ապահովել է՝ Ֆազիլ Մուստաֆայի դեմ ահաբեկչական ակտի ֆինանսավորումն ու կազմակերպումը։

Պատգամավորի վրա կրակել է Սաբուհի Շիրինովը: Նա ծնվել է 1986 թվականին Աղդամի շրջանում։ Նախկինում նա բազմիցս այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից և անցել մարտական պատրաստություն։ Ազեր Սարիջանովից ստացված ցուցումների հիման վրա մահափորձ է կատարել։

Խմբի մյուս անդամները՝ Բաքվի բնակիչներ Էլշադ Ասկերովը (ծնված 1983 թվականին) և Էմին Ալիարովը (ծնված 1970 թվականին) նույնպես բազմիցս այցելել են Իրան։ Օգնություն են ցուցաբերել Ազեր Սարիջանովին՝ հանցագործության կազմակերպման գործում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆազիլ-Մուստաֆա   Ահաբեկչական-ակտ  


Լրահոս