Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է պատերազմից հետո ականի պայթյուններից զոհերի թիվը
  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է պատերազմից հետո ականի պայթյուններից զոհերի թիվը
10:06     03 04 2023    
Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են սպանել և խեղել ադրբեջանցիներին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այսօր ականի պայթյունից ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող է զոհվել։

«2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ականի վրա պայթել է 288 ադրբեջանցի, որից 50-ը մահացել է։ Միջազգային հանրությունը պետք է իր մտահոգությունը հայտնի Հայաստանի կողմից բխող ականային վտանգի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս