Ականի պայթյունից զոհված զինծառայողին հուղարկավորել են Գաբալայում
 Ականի պայթյունից զոհված զինծառայողին հուղարկավորել են Գաբալայում
09:14     03 04 2023    
Ադրբեջանական բանակի զինծառայող Նովրուզ Էլդենիզ օղլու Նիֆթալիևին, ով զոհվել է ականի պայթյունից, հուղարկավորել են Գաբալայում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել նրա հայրենի Նոխուրգըշլաղ գյուղում։

Այնուհետև Նովրուզ Նիֆթալիևի աճյունն ամփոփվել է գյուղի գերեզմանատանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 2-ին Թերթերի շրջանի ազատագրված տարածքներում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկի զինծառայող, շարքային Նիֆթալիև Նովրուզ Էլդենիզ օղլուն պայթել է ականի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս