Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի դիվանագետը պատմել է՝ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հետհակամարտային շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքների, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացման, շուրջ 30 տարվա օկուպացիայի հետևանքով վտարված հարկադիր վերաբնակների իրենց հողեր արժանի վերադարձն ապահովելու մասին։ Ուշադրության է հասցվել, որ Հայաստանի կողմից իրականացվող մշտական սադրանքները, իր ստանձնած պարտավորությունների չկատարումը խոչընդոտ են հանդիսանում տարածաշրջանում Ադրբեջանի խաղաղ և ստեղծագործ ջանքերին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։