Զախարովա. Բաքվի և Երևանի միջև հակասություն են հրահրում Բրյուսելում
  Զախարովա.  Բաքվի և Երևանի միջև հակասություն են հրահրում Բրյուսելում
11:08     31 03 2023    
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները հաստատում են՝ տարածաշրջանում ԵՄ-ի մտադրությունների ու գործողությունների ապակառուցողականությունը։ Ավելին, Բրյուսելում ակնհայտորեն շահագրգռված չեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և դիրքորոշումների մերձեցմամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Ռիտերը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, խոսելով առաքելության գործունեության մասին, նշել էր, որ «չեն կարող միջամտել, իրենց տրամադրության տակ միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ կան»։ Նրա խոսքով, իրենց արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը՝ նախապատրաստվելով հերթական հարձակմանը։

«Շատ կարևոր է չլսել նրանց, ովքեր երբեք չեն հանդիսացել կարգավորման միջնորդներ, երբեք հավելյալ արժեք չեն բերել, ովքեր գործնական արդյունքների չեն հասել։ Եվ կարևոր է լսել Երևանին ու Բաքվին, սա է այս ամբողջ խնդրի առանցքային պատմությունը, պետք է լսել, լսել և գործել երկու երկրների շահերից ելնելով»,- ասել է Զախարովան։

«Բրյուսելում, իրենց անկարող, անզուսպ, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ գործունեությամբ նրանք հակասություն են հրահրում Բաքվի և Երևանի միջև»,- եզրափակել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս