Սահիբա Գաֆարովան Նյու Յորքում հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի և Էմինե Էրդողանի հետ
Սահիբա Գաֆարովան Նյու Յորքում հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի և Էմինե Էրդողանի հետ
10:32     30 03 2023    
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան՝ Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և այս երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի առաջին տիկինը հայտնել է Twitter-ի իր էջում։

«Մենք կիսվեցինք մեր փորձով զրոյական թափոնների ոլորտում: Մենք հավատարիմ ենք այն ընդհանուր կարծիքին, որ բնապահպանական խնդիրները աշխարհի բոլոր երկրների պատասխանատվությունն են և կլիմայական ճգնաժամի դեմ համատեղ պայքարում»,- ասել է Էմինե Էրդողանը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել Ս.Գաֆարովային և ադրբեջանական ժողովրդին՝ ՄԱԿ-ում ցուցաբերած աջակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս