Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ ընդունելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Իսրայելի վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Նա գոհունակությամբ է հիշել Ադրբեջան կատարած իր այցերը։ Բ.Նեթանյահուն նաև շնորհավորանքներ է փոխանցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ։
Նախարար Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ հիշել է, որ անցյալ տարի նշվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել, որ Իսրայելի Պետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության հիմնումը նրա օրինակն է հանդիսանում, որ հարաբերությունները մտնում են նոր փուլ.
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կապերի զարգացման հեռանկարները, անվտանգության, տնտեսական հարաբերությունների և այլ ոլորտներում համագործակցության տարբեր ասպեկտներ։