Բայրամով. Բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների՝ «խելացի քաղաքների» հայեցակարգի իրականացմանը մասնակցելու ցանկությունը
  Բայրամով.  Բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների՝ «խելացի քաղաքների» հայեցակարգի իրականացմանը մասնակցելու ցանկությունը
16:44     29 03 2023    
Ադրբեջանը բարձր է գնահատում իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունը՝ երկրի ազատագրված տարածքներում «խելացի քաղաքների» հայեցակարգի իրականացման հարցում համագործակցության համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իսրայելի իր գործընկեր Էլի Քոհենի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը լայնածավալ վերակառուցման և վերականգնման աշխատանքներ սկսեց ազատագրված տարածքներում։ Վերականգնվելու և վերակառուցվելու են 9 քաղաքներ և հարյուրավոր գյուղեր։ Այս նախագծերը հիմնված են «խելացի» քաղաքների հայեցակարգի վրա։ Մենք բարձր ենք գնահատում իսրայելական կողմի շահագրգռվածությունը այս ոլորտում համագործակցության նկատմամբ»,- ասել է Բայրամովը:

Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին՝ ինչպես 2020 թվականի Հայրենական պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս