Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարությանը կից Տնտեսական գոտիների զարգացման գործակալության նախագահի առաջին տեղակալ Ռավայաթ Մուստաֆաևը։
Նրա խոսքով, ներկայումս օկուպացիայից ազատագրված տարածքներում գտնվող արտադրական պարկերում գրանցված է 18 ռեզիդենտ և 6 ոչ ռեզիդենտ. «Նրանք Աղդամում 117 մլն մանաթ են ներդնում, Ջաբրայիլում՝ 21 մլն մանաթ։ Արդյունքում ակնկալվում է գրեթե 1,3 հազար աշխատատեղերի ստեղծում։ Աղդամի արդյունաբերական պարկում հիմնականում նախատեսվում է արտադրել շինանյութեր, վերամշակել և փաթեթավորել գյուղմթերք, իսկ «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում՝ լոգիստիկ կենտրոնի ստեղծում, մաքսային տերմինալի, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման կենտրոնի, մեծածախ և մանրածախ առևտրի պահեստների կառուցում: