Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը
09:56     29 03 2023    
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է՝ Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները. «հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնան ամիսներին հարձակման». «հարձակման բացակայության դեպքում դա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը», - ասել է նա գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում։

Ըստ Zinvor.info-յի՝ այս առնչությամբ Ա.Հաջիզադեն ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը՝ «Հայաստանի պաշտպանությունն Ադրբեջանից» ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի կարծիքների արտահայտումը՝ Ադրբեջանի կողմից ինչ-որ հարձակման իբր նախապատրաստվելը` հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարություններով հաստատված:

Մենք բազմիցս ընդգծել ենք այդ առաքելության չարաշահման հնարավորությունը կանխելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու համար։

ԵՄ-ն պետք է ապահովի, որ այս առաքելության գործունեությունն իրականացվի փոխվստահության ձևով, Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով տեղակայվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը։

Պետք է թույլ չտալ, որ հայկական կողմը չարաշահի ԵՄ առաքելության ներկայությունը լարվածությունը սրելու և ստանձնած պարտավորություններից խուսափելու համար։

ԵՄ առաքելությունը չպետք է թույլ տա կեղծ և զրպարտչական պահանջներ և գործունեություն ծավալի մանդատի համաձայն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս