ԿԽՄԿ մեքենաներն անխոչընդոտ անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
ԿԽՄԿ մեքենաներն անխոչընդոտ անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
18:39     28 03 2023    
Խանքենդի-Լաչին ճանապարհին կրկին պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող 8 մեքենաների երթևեկության համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, մեկ բեռնատար և յոթ ավտոմեքենա Լաչինից անարգել են անցել Խանքենդիի ուղղությամբ:

Ցուցարարները չեն խանգարում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Խանքենդի-Լաչին ճանապարհով անարգել անցել է ԿԽՄԿ 16 ավտոմեքենա:
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի-Լաչին   ԿԽՄԿ  


Լրահոս