Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին
  Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին
09:52     28 03 2023    
ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղարը (ԱՄՆ Էնթոնի Բլինկենը - խմբ.), ուղղակի երկխոսությունը այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում»,- հավելել է Պատելը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս