Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը հարգել երկրում սահմանադրական իրավունքները
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը հարգել երկրում սահմանադրական իրավունքները
09:20     27 03 2023    
Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել երկրում սահմանադրական իրավունքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին տեղական մամուլի հարցին։

«Մենք դատապարտում ենք ուժի չափից ավելի և անհամաչափ կիրառումը իրավապահ մարմինների կողմից Ֆրանսիայում բողոքի ցույցերի դեմ՝ կապված նախագահ Մակրոնի որոշման հետ, իսկ որոշ դեպքերում՝ ցուցարարների նկատմամբ անմարդկային պահվածքը։

Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել երկրի սահմանադրական իրավունքները, ինչպիսիք են կարծիքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ ցույցերի իրավունքը:

Մենք կարծում ենք, որ Եվրախորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում չափից դուրս բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս