Ալիևը Միշելին. Հայաստանը շարունակում է զինամթերքի մատակարարումը Ադրբեջանի տարածքում
  Ալիևը Միշելին. Հայաստանը շարունակում է զինամթերքի մատակարարումը Ադրբեջանի տարածքում
22:12     25 03 2023    
Մարտի 25-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Միշելը գոհունակությամբ հիշել է՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 17-ին պետության ղեկավարի հետ կայացած հանդիպումը, անդրադարձել է՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը եռակողմ ձևաչափով կայացած հանդիպումներում քննարկված հարցերին։

Իլհամ Ալիևըևւս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան գործընթացին։ Անդրադառնալով Լաչին-Խանքենդի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանի կողմից ճանապարհի «շրջափակման» վերաբերյալ հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս ապահպվվել է այդ ճանապարհով՝ ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մոտ 5000 տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց և նրանց ուղեկցորդների տեղաշարժը:

Պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանը շարունակում է զինամթերք և անձնակազմ տեղափոխել Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։

Ադրբեջանի նախագահը Շառլ Միշելի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա՝ ուղղված իրավիճակի սրմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Շարլ-Միշել