Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի ռազմական սադրանքը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի ռազմական սադրանքը
11:07     21 03 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի կողմից ռազմական սադրանքը, որի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության տեղեկատվության համաձայն՝ մարտի 20-ին Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Գաֆանի շրջանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի՝ Զանգիլանի շրջանի Աղբաշյուրդ բարձունքում տեղակայված դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հերթական ռազմական սադրանքը և պահանջում, որ Հայաստանը հրաժարվի իր ավելի ագրեսիվացող հռետորաբանությունից և դադարեցնի տարածաշրջանում լարվածությունը մեծացնող նման քայլերը»։

«Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային առաքելության տեղակայման փաստի չարաշահմանը, ինչի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն ու սեփական ռազմական սադրանքները կոծկելն է», - նշված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս