Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ
 Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ
14:38     20 03 2023    
Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Նովրուզի տոնի կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նովրուզի տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին քաջառողջություն, ջերմ զգացմունքներ, լավ տրամադրություն, երջանկություն և երկարակեցություն: Թող ժպիտը ձեր դեմքից չպակասի, իսկ տխրությունը՝ շրջանցի ձեզ: Թող ձեզանից յուրաքանչյուրի կյանքում շատ լուսավոր, երջանիկ օրեր լինեն: Թող Ալլահը լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները, ովքեր զոհվել են հանուն Հայրենիքի: Ուժ և համբերություն նրանց ընտանիքներին: Թող Ամենազորը պաշտպանի մեր ժողովրդին բոլոր նեղություններից ու դժվարություններից:

Խորին հարգանքով և սիրով՝

Ձեր ՄԵՀՐԻԲԱՆ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Ադրբեջան  


Լրահոս