Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Պետության ղեկավարը մասնակցել է՝ Թալըշ-Թափգարագոյունլու-Գաշալթը ճանապարհի բացմանը։
Այնուհետև Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան եւ Արզու Ալիևան ծանոթացել են՝ Սուգովուշան ավանի միջնակարգ դպրոցի շենքում ստեղծված պայմաններին, մասնակցել բնակելի տարածքի հիմնարկեքի արարողությանը։ Պետության ղեկավարը, առաջին տիկինը և Արզու Ալիևան ծանոթացել են նաև՝ Սուգովուշանի ջրամբարի, մագիստրալային ջրանցքի հիմնանորոգման և զբոսաշրջային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման աշխատանքներին։
Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և Արզու Ալիևան այցելել են՝ Թերթերի շրջանի Թալըշ գյուղ, որտեղ ծանոթացել են գյուղի գլխավոր հատակագծին, վարչական շենքում, մանկապարտեզում և միջնակարգ դպրոցում ստեղծված պայմաններին։
Այնուհետև պետության ղեկավարը Թալըշ գյուղում վառել է՝ Նովրուզի տոնի կապակցությամբ կրակը և շնորհավորել ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ։