ԱՄՆ դեսպանատուն. Ղարաբաղում ականները արգելափակում են տնտեսական զարգացումը և խոչընդոտում մարդկանց անվտանգ վերադարձին
 ԱՄՆ դեսպանատուն.  Ղարաբաղում ականները արգելափակում են տնտեսական զարգացումը և խոչընդոտում մարդկանց անվտանգ վերադարձին
11:19     17 03 2023    
Ղարաբաղում ականներով աղտոտվածությունը արգելափակում է տնտեսական զարգացումը և խոչընդոտում տեղահանվածների անվտանգ վերադարձին:

Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել են ԱՄՆ դեսպանատանը՝ ի պատասխան Zinvor.info-յի հարցման՝ կապված մարտի 16-ին Ադրբեջանի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու խաղաղ բնակիչների զոհվելու հետ։

«ԱՄՆ դեսպանատունը ցավակցությունն է հայտնում Աղդամի շրջանում ականի պայթյունից զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության հետևանքով տուժած տարածքում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին», - ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Դեսպանատանը նշել են, որ ԱՄՆ-ն աջակցում է մարդասիրական ականազերծման ջանքերին։

«Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը աջակցելու համար՝ Միացյալ Նահանգները 2021 թվականի նոյեմբերից հատկացրել են 2,5 միլիոն դոլար՝ հակամարտությունից տուժած տարածքներում մարդասիրական ականազերծման համար», - ասել են ԱՄՆ դեսպանատանը։

Նշենք, որ մարտի 16-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլը գյուղի երկու բնակիչներ զոհվել են ականի պայթյունի հետևանքով։ Իսրայել Իբրահիմ օղլու Հասանովը (ծնված 1999 թ.) և Ամիդ Հուսեյն օղլու Հասանովը (ծնված 1987 թ.) պայթել են ականի վրա՝ իրենց անասունները արածեցնու ժամանակ:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս