Օմբուդսմեն. Ես դատապարտում եմ Հայաստանի ականային ահաբեկչությունը
  Օմբուդսմեն.  Ես դատապարտում եմ Հայաստանի ականային ահաբեկչությունը
09:58     17 03 2023    
Հայաստանն այսօր, շարունակելով իր սադրանքները, էլ ավելի է ականներով աղտոտում մեր ազատագրված տարածքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

Օմբուդսմենը հիշեցրել է, որ Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի Յուսիֆջանլը գյուղի ազատագրված տարածքում ական է պայթել, որի արդյունքում երկու խաղաղ բնակիչներ են զոհվել: «Ես դատապարտում եմ Հայաստանի ականային տեռորը, որը մշտապես խլում է խաղաղ բնակիչների կյանքն ու առողջությունը».

Ս.Ալիևան ընդգծել է, որ Հայաստանը շուրջ 30 տարի ոչ միայն օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի քաղաքներն ու շրջանները, այլև միտումնավոր ականապատել է այդ տարածքները զանգվածային մասշտաբով՝ անմեղ մարդկանց սպանելու համար. «Ցավով ենք նշում, որ Մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո տեղի ունեցած բազմաթիվ ականների պայթյունների արդյունքում ականային ահաբեկչության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 286 մարդ, որոնցից 48-ը մահացել է։ Հայաստանը, սակայն, ոչ միայն մեզ չի տրամադրում անցած տարիների իր տեղադրդրած ականների ստույգ քարտեզները, այլև այսօր, շարունակելով իր սադրանքները, կրկին ականներով աղտոտում է օկուպացիայից ազատագրված տարածքները, ինչի արդյունքում քաղաքացիական անձանց և զինվորականների կյանքը. լուրջ վտանգի է ենթարկվում. Եվս մեկ անգամ կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ վճռական դիրքորոշում ցուցաբերել այս հարցում՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս