ԱԳՆ. Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է Ֆարիդ Սաֆարլիի անհետացման մասին
  ԱԳՆ.  Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է Ֆարիդ Սաֆարլիի անհետացման մասին
15:24     10 03 2023    
«Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է Իրանում Ֆարիդ Սաֆարլիի անհետացման մասին»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա հավելել է, որ հետաքննությունը շարունակվում է. «Այդ հարցով զբաղվում են նաև արտաքին գործերի նախարարությունը և հյուպատոսությունը։ Առայժմ ոչ մի նորություն չկա»։

Նշենք, որ Իրանում անհետացել է Գերմանիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին (ծնված 1997 թ.)։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս