Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր մեխանիզմները Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու համար
 Պետքարտուղարություն.  ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր մեխանիզմները Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու համար
11:45     10 03 2023    
Հերթական ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Փրայսին հարցրել են, թե որքանով է հրատապ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերը։

«Այս դեպքում միշտ հրատապություն է եղել, քանի որ դա նուրբ իրավիճակ է։ Այն չափազանց հակված է բռնության՝ հաշվի առնելով այն, ինչ մենք տեսանք վերջին օրերին Ղարաբաղի տարածաշրջանում, և սա երկարամյա հակամարտություն է։ Միացյալ Նահանգները կցանկանային անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու դրա կարգավորմանը։

Մենք պատրաստվում ենք շարունակել դա անել՝ երկկողմ և եռակողմ հիմունքներով աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով նրանց երկխոսություն հաստատելու և դիվանագիտություն վարելու սեփական ջանքերին և օգտագործելով բոլոր համապատասխան մեխանիզմները՝ օգնելու այդ երկրներին դիվանագիտություն վարել և հասնել համաձայնության», - ասել է Նեդ Փրայսը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս