Լատվիայի նախագահ. Ագրեսիան չի կարելի անպատիժ թողնել
  Լատվիայի նախագահ.  Ագրեսիան չի կարելի անպատիժ թողնել
18:07     09 03 2023    
Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ արժանացավ միջազգային մակարդակի արձագանքի։ Մենք չպետք է թույլ տանք ընդունված չափանիշների խախտում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը՝ Բաքվի X գլոբալ ֆորումի շրջաններում՝ «Կայունության կառուցումը բաժանված աշխարհում. դրա ազդեցությունը գլոբալ խաղաղության վրա» թեմայով առաջին պանելային նիստում իր ելույթի ժամանակ։

«Միջազգային իրավունքը պետք է ապահովվի բոլոր մակարդակներում։ Ագրեսիան անընդունելի է և չպետք է անպատիժ մնա»,- հայտարարել է Լատվիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Լատվիան աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող հատուկ տրիբունալի ստեղծմանը. «Դա անհրաժեշտ է արդարությունը վերականգնելու, միջազգային իրավունքի գործողության փաստը ցույց տալու և բոլոր պոտենցիալ ագրեսորներին ցույց տալու համար, որ նրանց հանցագործությունները անպատիժ չեն մնա»։

Բացի այդ, ըստ նրա, կան պետությունների համար այլ սպառնալիքներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, որը կարող է հանգեցնել հսկայական տարածքների անհետացման։

«Լատվիան ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, և մենք փորձում ենք առաջ մղել խաղաղության և միջազգային իրավունքի գաղափարը, օրենքի գերակայությունը բոլոր պետությունների հետ կապված՝ հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ագրեսիան և կլիմայի փոփոխությունը»,- հավելել է Էգիլս Լևիտսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լատվիա   Ադրբեջան  


Լրահոս