Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, մեկնաբանելով դա՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ, ցավոք, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կողմնակալ և անհիմն դիրքորոշում ցուցաբերել մեր տարածաշրջանում սադրանքները գնահատելիս։
«Հայկական անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի ինքնիշխան տարածքներից դուրս բերելու կոչեր անելու փոխարեն՝ ինչպես դա պահանջում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, եռակողմ հայտարարությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որի անդամ է նաև Ֆրանսիան, Ֆրանսիական կողմը հայկական անօրինական զինված կազմավորումներին ներկայացնում է որպես «ոստիկանություն» և դրանով իսկ անուղղակիորեն արդարացնում է նրանց սադրանքները Ադրբեջանի տարածքում։
Ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ Լաչինի ճանապարհի բողոքի ակցիան պատրվակ բերելով այլընտրանքային ճանապարհներն իր անօրինական ռազմական գործունեության համար օգտագործելու Հայաստանի փորձը միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կասեցնելու հայկական կողմի շարունակվող սադրանքները, պայքարելու հայկական զինված կազմավորումների դեմ, որոնք, հակառակ իրենց պարտավորությունների՝ դեռևս դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից, ինչպես նաև կասեցնելու զենքի, զինամթերքի և ականների տեղափոխումը Ադրբեջանի ինքնիշխան տարածք: Սա մեր երկրի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Հաջիզադեն։