ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայաստանը փորձում է ժամանակ շահել
  ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ.  Հայաստանը փորձում է ժամանակ շահել
15:57     06 03 2023    
Հայաստանը պարզապես փորձում է ժամանակ շահել պատերազմում կրած պարտության վրեժը լուծելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն՝ կապված երեկվա մարտական ընդհաման հետ՝ փորձելով կանխել Հայաստանի կողմից զենքի մատակարարումը երկրի Ղարաբաղի տարածաշրջան։

Նրա խոսքով, դրա ապացույցն է հանդիսանում՝ Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության չկատարումը, խաղաղ բանակցությունների իմիտացիան, ինչպես նաև Հայաստանի աջակցությունը Ղարաբաղում անօրինական զորամիավորումներին։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը տեղեկություն է ստացել Հայաստանից՝ Լաչինի շրջանցմամբ՝ անլեգալ ստեղծված Խալֆալի ճանապարհով Ղարաբաղ զենքի, զինամթերքի և կենդանի ուժի տեղափոխման մասին:

Ադրբեջանական բանակի ուժերը կանխել են անօրինական գործողությունները. Գործողության արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, նրանցից մեկը վիրավորվել է։

Գործողության ընթացքում զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլուն և Հուսեյնով Աշգին Ջամիլ օղլուն:
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս