Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը հավատարիմ է Հարավային Կովկասի համար խաղաղ ապագայի կառուցմանը
 Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը հավատարիմ է Հարավային Կովկասի համար խաղաղ ապագայի կառուցմանը
12:01     03 03 2023    
«Մենք կարծում ենք, որ այցը Բոնոյին հնարավորություն կտա հիմնվել՝ պետքարտուղար Բլինկենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման վրա՝ մի քանի շաբաթ առաջ փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարելիք այցը։

«Ինչպես արդեն ասացինք, Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով մենք ոգեշնչվեցինք խաղաղ գործընթացում արդյունավետ համագործակցության համար՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Բոնոն հույս ունի, որ կկարողանա զարգացնել այս ջանքերը և տեսնել այս գործընթացի շարունությունը: Բոլոր երեք քաղաքներում (Բաքու, Երևան, Թբիլիսի) Բոնոն կհաստատի, որ ԱՄՆ-ը հավատարիմ է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը»,- ասել է Փրայզը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս