Ինչպես
Zinvor.info-յին հայտնել է ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, տարածաշրջանային և Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։ Էլնուր Մամեդովը գոհունակությամբ նշել է՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։
Հանդիպմանը Էլնուր Մամեդովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը, որը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, մշտապես բախվում է Հայաստանի կողմից քաղաքական և ռազմական սադրանքների։ Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի կեղծ հայտարարությունները «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մասին, որի մեջ իբր ընկել են հայ բնակիչները, նպատակ ունեն ստվեր գցել՝ Ադրբեջանում էկոակտիվիստների գործողությունների վրա և այս հարցում մոլորեցնել միջազգային հանրությանը։ Էլնուր Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել տարածաշրջանում ապրող հայ բնակիչների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգությունը։