Աղալը գյուղ վերադարձած ընտանիքները բուժզննում են անցել
Աղալը գյուղ վերադարձած ընտանիքները բուժզննում են անցել
12:15     01 03 2023    
Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը (TƏBİB) բժշկական զննում է անցկացրել՝ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղ վերադարձած ընտանիքների մոտ՝ «Մեծ վերադարձ» նախագծի հերթական փուլի շրջանակներում:

Zinvor.info-ն հայտնում է, որ բժշկական հետազոտություններն անցկացվել են՝ Սումգայիթի բժշկական կենտրոնում, Աբշերոնի շրջանի կենտրոնական հիվանդանոցում և Սաբունչիի բժշկական կենտրոնում։

Կենսաքիմիական լաբորատոր հետազոտություններ, ուլտրաձայնային, էլեկտրոկարդիոգրաֆիա և կրծքավանդակի ռենտգեն է անցել 73 մարդ։

Հետազոտությունների հիմնական նպատակն է՝ պարզել օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող մարդկանց ընդհանուր առողջական վիճակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղալը   Ադրբեջան  


Լրահոս