Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկություն է տարածել Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպման մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկություն է տարածել Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպման մասին
09:21     01 03 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման մասին։

Ինչպես ԱԳՆ-ից հայտնել են Zinvor.info-յին, տեղեկատվության մեջ ասվում է.

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը՝ Ադրբեջանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Նախարար Ջեյհուն Բայրամովը և նախարար Սերգեյ Լավրովը դեմառդեմ հանդիպում են անցկացրել, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս