Լավրով. ՌԴ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը
  Լավրով.  ՌԴ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը
17:50     28 02 2023    
Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը, բայց «շատ համառորեն չի առաջարկի իր ծառայությունները»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել, իսկ հայկական կողմը «չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս»։

«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունները շարունակելու համար», - ասել է Լավրովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան  


Լրահոս