Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է սկսել
 Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է սկսել
18:32     27 02 2023    
2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն էներգետիկ խարտիայի համաձայնագրի:

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ադրբեջանական կողմը փոխհատուցում է պահանջել 1991-2020 թվականներին Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի ընթացքում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս