Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկու միջպետականփաստաթուղթ
Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկու միջպետականփաստաթուղթ
16:35     27 02 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր վավերացրել է 2022 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ստորագրված «ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» արձանագրությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Բացի այդ, Իլհամ Ալիևը հաստատել է «Տնտեսական համագործակցության կազմակերպության հետազոտական կենտրոնի կանոնադրությունը», որը ստորագրվել է 2021 թվականի մարտի 4-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս