Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայում հանդիպել է ադրբեջանցի կամավորների հետ
Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայում հանդիպել է ադրբեջանցի կամավորների հետ
13:45     27 02 2023    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Քահրամանմարաշում երկրաշարժից տուժածների համար կառուցված վրանային ճամբարում հանդիպել է ադրբեջանցի կամավորների խմբի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամից։

Նախարար Մևլութ Չավուշօղլուն սոցցանցերում՝ ադրբեջանցի կամավորների հետ հանդիպմանը նվիրված գրառում է հրապարակել։ Թուրքիայի արտգործնախարարն իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանում բոլորը ցանկանում են օգնել Թուրքիային, և շնորհակալություն է հայտնել կամավորներին։ Չավուշօղլուն հիշատակի համար լուսանկարվել է ադրբեջանցի երիտասարդ կամավորների հետ։

Նշենք, որ ավելի քան 2 շաբաթ է, ինչ ադրբեջանցի կամավորները օգնություն են ցուցաբերում՝ Քահրամանմարաշի, Հաթայի, Ադիըամանի և Մալաթիայի վրանային ճամբարներում տուժածներին, որոնք ամենաշատ վնասներն են կրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջանցի-կամավորներ  


Լրահոս