Ուկրաինայի նախագահ. Իլհամ Ալիևը հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին
  Ուկրաինայի նախագահ.  Իլհամ Ալիևը հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին
09:02     25 02 2023    
Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժման տարելիցին նվիրված «Փետրվար. Անպարտելիության տարի» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողն աջակցել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին և խնդրել սելֆի անել իր հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Baku TV-ի թղթակից Մուբարիզ Ասլանովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից որդու համար սելֆի է խնդրել։

Զելենսկին համաձայնել է և մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը։ «Եթե այսօր ադրբեջանցի լրագրողը ձգտում է ինձ ուկրաիներեն հարց տալ, ապա սա արդեն ցույց է տալիս, թե ում է աջակցում Ադրբեջանը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Ուկրաինային։ Մենք կապի մեջ ենք նաև նախագահ Ալիևի հետ, նա հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին, սա է հիմա գլխավորը»,- հավելել է Զելենսկին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս