Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը շարունակեց վայրագություններ կատարել Խոջալուից հետո ևս
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Հայաստանը շարունակեց վայրագություններ կատարել Խոջալուից հետո ևս
18:10     24 02 2023    
Հայաստանը Խոջալուից հետո՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, շարունակեց վայրագություններ իրականացնել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ՝ հրթիռակոծելով Բարդան և Գյանջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Խոջալուի ցեղասպանության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը որոշել է շարունակել խախտել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է փոխի ընտրած ուղին և հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»։

«Խոջալուն ապացույցն է այն բանի, որ մեր ժողովուրդը խիզախ է և հոգով ուժեղ»,- ասել է Ջ.Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս