Պետքարտուղարություն. Բրյուսելում հանդիպումը կախված է հենց Ադրբեջանից և Հայաստանից
  Պետքարտուղարություն.  Բրյուսելում հանդիպումը կախված է հենց Ադրբեջանից և Հայաստանից
11:30     24 02 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Փրայսին հարցրել են հանդիպման ժամկետների մասին։ Նրան խնդրել են մեկնաբանել նաև բանակցային գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի քննադատությունը։

«Որքան հասկանում եմ, հրավերն ու հնարավորությունը տրվել են կողմերին։ Ի վերջո, դա կախված կլինի նրանցից: Մեր հայ և ադրբեջանցի գործընկերներն իրենք կխոսեն նման հանդիպմանը հնարավոր մասնակցության մասին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք, որ այն առաջընթացը, որը նկատվել է վերջին շաբաթների ընթացքում, կշարունակվի, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին բանակցություններում՝ ուղղված այս հարցի համապարփակ կարգավորմանը», - ասել է Փրայսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   Ադրբեջան  


Լրահոս