ԱԳ նախարար. Հայաստանը դեռ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
    ԱԳ նախարար.  Հայաստանը դեռ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
14:00     23 02 2023    
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական հայցեր է ներկայացրել մի շարք միջազգային հարթակների, միջազգային դատարանների մակարդակով։ Նման հայցերից մեկը Հայաստանի դեմ ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան 2021 թվականի սեպտեմբերին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1961 թվականի կոնվենցիայի հիման վրա։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ «2021 թվականի հոկտեմբերին դատարանը քննել է Ադրբեջանի բողոքն ու միջնորդությունը, իսկ դեկտեմբերին բավարարել է ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելություն հրահրող անձանց կալանավորելու և այդ ուղղությամբ խմբերի ու կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Սակայն հայկական կողմը դեռ չի կատարել այս որոշումը»,- ասել է Էլնուր Մամեդովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս