Պետքարտուղարություն. Մենք շարունակում ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև երկխոսությանը
  Պետքարտուղարություն.  Մենք շարունակում ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև երկխոսությանը
13:45     23 02 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Փրայսին հարցրել են՝ արդյոք Բաքուն և Երևանը առաջընթաց գրանցել են։

«Պետքարտուղարն արտացոլել է այն, ինչը մենք տեսել ենք վերջին երկու ամսում: Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա նաև Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում:

Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման հասնելու համար», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս