Յաշար Ալիև. Ադրբեջանը խորապես մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով
  Յաշար Ալիև.  Ադրբեջանը խորապես մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով
12:56     23 02 2023    
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ելույթ է ունեցել Ուկրաինային նվիրված Գլխավոր ասամբլեայի 11-րդ արտահերթ նստաշրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դիվանագետը նշել է, որ ճգնաժամը պետք է կարգավորվի միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Նա հայտարարել է, որ մյուս անդամ երկրների հետ մեկտեղ Ադրբեջանը խորապես մտահոգված է այն ամենով, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Դիվանագետը խոսել է նաև Ադրբեջանի կողմից ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնության մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Յաշար-Ալիև  


Լրահոս