Ջեյհուն Բայրամով. Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից
  Ջեյհուն Բայրամով.  Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից
16:30     22 02 2023    
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Բացի այդ, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նավթագազային, ներդրումների, առևտրի, տրանսպորտի, կանաչ էներգետիկայի, կրթական և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը, Լաչինի ճանապարհին անցկացվող բողոքի ցույցի տարբեր ասպեկտներ։ Զրուցակցին տեղեկացնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին՝ Ջեյհուն Բայրամովը խոսել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մասին պնդումները որևէ հիմք չունեն։

Դրա հետ մեկտեղ Լեո Դոկերտին տեղեկացվել է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի նախաձեռնության, այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին։ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ չնայած Հայաստանը հրաժարվեց մասնակցել դեկտեմբերին կայանալիք բանակցություններին, Ադրբեջանը հավատարիմ է մնում գործընթացին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս