Վարդանյանին վտարում են Ղարաբաղից
  Վարդանյանին վտարում են Ղարաբաղից
09:00     22 02 2023    
Խանքենդիի անջատողական ռեժիմի «պետնախարար» Ռուբեն Վարդանյանը կարող է կորցնել «պաշտոնը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, տեղեկություններ կան, որ նրան փոխարինելու է անջատողական ռեժիմի «գլխավոր դատախազ» Գուրգեն Ներսիսյանը։

Վերջինս MediaHub-ի հետ զրույցում հայտնել է, որ «պետական նախարարի» պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ «Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է նա։

Գուրգեն Ներսիսյանին մամուլը կապում է սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչև 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ: Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես գոհ կլինի այս նշանակմամբ:

«Հրապարակ»-ը նաև գրում է, որ Ռուբեն Վարդանյանը «պաշտոնից» կազատվի: Նշվում է, որ փետրվարի 23-ին անջատողականների ղեկավար Արայիկ Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին «պաշտոնից» ազատելու մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Ղարաբաղ  


Լրահոս