Գեներալ. Ադրբեջանցի փրկարարները Հաթայում փլատակների տակից դուրս են բերել 26 դի
  Գեներալ.  Ադրբեջանցի փրկարարները Հաթայում փլատակների տակից դուրս են բերել 26 դի
13:30     21 02 2023    
Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայի Հաթայ քաղաքում փլատակների տակից դուրս են բերել 26 դի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Էթիբար Միրզոևը։

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում մինչ այժմ փլատակների տակից 53 ողջ մարդ և 752 դի են դուրս բերել։ Իսկ այսօր ինձ զեկուցեցին, որ Հաթայի շրջանում մեր փրկարարները դուրս են բերել 26 դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է փոխնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաթայ   Ադրբեջանցի-փրկարարներ  


Լրահոս