Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
11:07     21 02 2023    
Փետրվարի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկումներ են ծավալվել Թուրքիայի Հանրապետությունում մարդկային մեծ կորուստների և լուրջ ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի հետևանքների վերացման, ինչպես նաև երկրաշարժից հետո վերականգնման ծրագրերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել եղբայրական Թուրքիային։

Բայրամովը հետաքրքրվել է Հաթայում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքներով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է երկրաշարժի գոտում վերջին իրավիճակի և աղետի գոտում շենքերի կառուցման ծրագրերի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   ԱԳՆ  


Լրահոս