Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Բրյուսելում։
«Եվրամիությունն այսօր մեկնարկում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարարները հավանություն են տվել՝ երկամյա մանդատով Հայաստան գործուղվող նոր առաքելության ձևավորմանը։ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ առաքելությունը ներառում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։